Ուկրաինացի սահմանապահները սպանել են նորածին երեխային

Ուկրաինացի սահմանապահները սպանել են նորածին երեխային

Լվովում Պետական սահմանային ծառայության երկու աշխատակից սպանել են երեխայի, հայտնում են Հետաքննությունների պետական բյուրոյի մամուլի ծառայությունից:

 

Ըստ քննիչների' հուլիսին սահմանի ջոկատի աշխատակիցներից մեկը իր տան բակում աղջիկ է ծննդաբերել: Ծննդաբերելուց հետո նա դիտավորյալ չի կտրել երեխայի պորտալարը և հարվածել է երեխային գլխին: Արդյունքում, աղջիկը ստացել է գլխի փակ վնասվածք: Կնոջ քույրն ու համատեղությամբ աշխատող կոլեգան թաղել են  դեռ կենդանի երեխային տան մոտ:

 

Կանայք կասկածվում են կանխամտածված սպանության մեջ, նրանք գտնվում են կալանքի տակ: Մեղավորությունը  հաստատվելու դեպքում նրանց սպառնում է տասը տարվա ազատազրկում: