Ողբերգական դեպք․  8 մարդ է մահացել

Ողբերգական դեպք․ 8 մարդ է մահացել

Մալիում ութ մարդ է մահացել, ևս երեքը՝ վիրավորվել, զինված անձանց հարձակման հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Բանկաս շրջանում՝ այնտեղ ռազմական գործողություններին հաջորդած «հանգիստ» ժամանակահատվածից հետո:

Զինված գրոհայինները հարձակվել են Օգոբորո գյուղի վրա: Չարագործները շրջում և այրում էին տներն ու ամբարները: Մոտակայքում գտնվող զինվորները չեն կարողացել միջամտել: