Ավելի քան 80 դպրոցներ աշխատանքի թույլտվություն չեն ստացել

Ավելի քան 80 դպրոցներ աշխատանքի թույլտվություն չեն ստացել

Վրաստանում գործող  2.1 հազար պետական ​​դպրոցներում  սեպտեմբերի 4-ից ստուգումներ են սկսվել կորոնավիրուսային համաճարակի  սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ։ Մոնիթորինգի գործընթացը պետք է ավարտվի մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 15-ը:

Գործունեության իրավունք են ստանում այն կրթական հաստատությունները, որոնք լիովին բավարարում են հակահամաճարակային կանոնների պահանջներին: Այս մասին այսօր հայտարարել են Վրաստանի առողջապահության նախարարությունից:

«Մինչ օրս ստուգվել է շուրջ 1500 դպրոց, որից թույլտվություն ենք տվել միայն 614 դպրոցի: 81 դպրոց չի բավարարել պահանջները»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչը:

Ստուգումներն իրականացում են աշխատանքային տեսչությունների, հարկային ծառայության, սննդամթերքի ազգային գործակալության և քաղաքային ծառայությունների աշխատանքային խմբերը։ Այն դեպքում, երբ դպրոցը չի բավարարում սահմանված պահանջները, անձնակազմին  տրվում է որոշակի ժամանակահատված թերությունները վերացնելու համար: Դրանից հետո կատարվում է վերստուգում: