Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 121 մարդ է մահացել

Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 121 մարդ է մահացել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 121 մարդ:

Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 17 649 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5110 նոր դեպք:

Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 015 105 դեպք: