Սարսափելի դեպք․ սպանել են հինգ դպրոցականի

Սարսափելի դեպք․ սպանել են հինգ դպրոցականի

Կոնգոյի Դեմոկրատական   Հանրապետությունում ուսումնական կենտրոնի վրա անհայտ հարձակման հետևանքով քննություններ հանձնելիս հինգ աշակերտ է սպանվել: Այս մասին հայտնում է Africa Times of News-ը:

«Զինյալները հարձակվել են Հյուսիսային Կիվու նահանգի Կատանգա քաղաքում գտնվող ուսումնական կենտրոնի վրա: Հինգ դպրոցական սպանվել է», - ասել է շրջանային կառավարության կրթության նախարար Պրիսկա Կամալան:

Նաև, ըստ պաշտոնյայի, հարձակվողները առևանգել են ուսուցչի և մի քանի աշակերտի: Անհետ կորածների ճշգրիտ թիվը չի հրապարակվել:

Նշվում է, որ տարրական դասարանների աշակերտները հավաքվել էին ուսումնական կենտրոնում՝ ավարտական   քննություններ հանձնելու համար: Զինյալները պատանդների հետ փախել են, երբ զինվորականները մտել են գյուղ: