Նոր՝ սարսափելի հիվանդություն և էլի Չինաստանից

Նոր՝ սարսափելի հիվանդություն և էլի Չինաստանից

Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում գտնվող Դարհան-Մումինգան խոշունի բնակիչը մահացել է աղիքային ժանտախտից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրի հաղորդմամբ' բժիշկները մեկուսացրել են 35 մարդու, որոնք շփում են ունեցել մահացած տղամարդու հետ:

Դեպքի կապակցությամբ տեղական իշխանությունները համաճարակաբանական նախազգուշացման երրորդ մակարդակ են հայտարարել և տեղի բնակիչներին հորդորել են զգոն լինել ու հետևել հիգիենայի կանոններին: Սահմանված հատուկ ռեժիմը կգործի մինչև 2020 թվականի ավարտը:

Նշվում է, որ Չինաստանի հյուսիային շրջանի տափաստանային գոտում, ինչպես նաև հարևան Մոնղոլիայում երբեմն ժանտախտով վարակման դեպքեր են հայտնաբերվում: Դա հիմնականում տեղի է ունենում, քանի որ տեղի բնակիչները ժամանակ առ ժամանակ կրծողների միս են օգտագործում սննդում, ինչը կարող է հանգեցնել ժանտախտով վարակվելուն, քանի որ այդ կենդանիները հանդիսանում են ինֆեկցիոն հիվանդության փոխանցող: