Սարսափելի դեպք. հրդեհ է բռնկվել ինքնաթիռում. Տեսանյութ

Սարսափելի դեպք. հրդեհ է բռնկվել ինքնաթիռում. Տեսանյութ

Շանհայի Պուդուն միջազգային օդանավակայանում օդանավների ընդունումն ու բաց թողնումը դադարեցվել է, բեռնատար օդանավներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հավելելով, որ օդանավակայանի արտակարգ ծառայությունների աշխատակիցները ներկայումս վերացնում են արտակարգ պատահարի հետեւանքները։ Հրդեհը բռնկվել էր Boeing 777-200F բեռնատար օդանավում, որը պատկանում է Ethiopian Airlines ընկերությանը։

Դեպքի վայրում աշխատում է տասնութ հրշեջ հաշվարկ։

Ներկայումս տեղեկություններ զոհերի կամ տուժածների մասին չկան։ Սկսվել է ստուգում՝ հրդեհի պատճառները պարզելու համար։