Հաղթական լուր.. Արթուր Ալեքսանյանը տապալեց թուրքին

Հաղթական լուր.. Արթուր Ալեքսանյանը տապալեց թուրքին

Ղազախստանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

 

1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային պայքարում ուժերը չափեց  Թուրքիան ներկայացնող Ջենկ Իլդեմի հետ ու հաղթեց մրցակցին: Հայ ըմբիշը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ1/16 եզրափակչում  Ալեքսանյանը 10:0 հաշվով հաղթել էր  Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլիաս Կուոսմանենին, իսկ որակավորման փուլում 5:0 հաշվով առավելության էր հասել  Բուլղարիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի նկատմամբ: