«Չեմպիոնների լիգան կարևոր է, բայց եթե չհաղթեմ այն, իմ կյանքը չի փոխվի». Գվարդիոլա

«Չեմպիոնների լիգան կարևոր է, բայց եթե չհաղթեմ այն, իմ կյանքը չի փոխվի». Գվարդիոլա

Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները:

«Ինչպե՞ս դա պատահեց: Պարզապես եղավ այդպես, ոչինչ չեմ կարող ասել: Ես Չեմպիոնների լիգայի խաղերից առաջ չեմ դիտել «Շախտյորի» հանդիպումները, չեմ դիտել «Զագրեբի» և «Ատալանտայի» խաղերը: Չնայած ես գիտեմ «Ատալանտայի» մարզչին և այն փաստը, որ նրանք անհավատալի մրցաշրջան են անցկացրել: Բայց ես չեմ դիտել հանդիպումները, ուստի կարծիք չունեմ դրա վերաբերյալ:

 

Մենք պետք է անենք այն, ինչ պետք է՝ առաջ շարժվենք: Կարևոր է Չեմպիոնների լիգան նվաճելը: Կարևոր է, բայց եթե դա իրականություն չդառնա, ես կմնամ նույն մարդը: Առավոտյան ես կարթնանամ, լավ կուտեմ, կհամբուրեմ ընտանիքիս և լավ ժամանակ կանցկացնեմ: Չեմպիոնների լիգան կարևոր է, բայց եթե չհաղթեմ այն, իմ կյանքը չի փոխվի:

Ես անկեղծ եմ ինքս ինձ հետ, և Չեմպիոնների լիգայում կան շատ թիմեր, որոնք մեզ նման ուժեղ են: Մեկ սխալ, մեկ անհաջող խաղ, և մենք դուրս կմնանք»,- ասել է Գվարդիոլան: