«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լա Լիգայի 3-րդ տուրի «Օսասունայի» հետ ոչ-ոքին (2:2):
Մենք շանսեր ունեինք, բայց մրցակիցը հավաքվեց: Մենք չկարողացանք վտանգ ստեղծել նրանց դարպասների մոտ:
Մենք չենք կարող այսպիսի հաղթանակները բաց թողնել: Բաց թողած գոլը թիմին կարող է բարդ իրավիճակի մեջ դնել, այդպիսին է ֆուտբոլը:
Երկրորդ խաղակեսում մենք ստանձնեցինք խաղի վերահսկողությունը, իսկ հետո բաց թողեցինք անհեթեթ տուգանայինից: Ես այդ պահը չէի տեսել խաղի ընթացքում, խաղացողը ոչինչ չէր կարող անել»,- ասել է Վալվերդեն:



