«Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Ալավեսին»

«Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Ալավեսին»

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ալավեսին» (1։0)։

 

Հանդիպման միակ և հաղթական գոլը 62-րդ րոպեին Լամին Յամալի փոխանցումից հետո խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Այս խաղից հետո կատալոնացիները վաստակած միավորների քանակը հասցրեցին 45-ի՝ պահպանելով տեղը 3-րդ հորիզոնականում։

 

«Ալավեսը» 21 միավորով 18-րդն է։