Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանության արդյունքները

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանության արդյունքները

Մոնակոյում տեղի է ունեցեել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը: Առաջին անգամ գլխավոր եվրագավաթի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, այսինքն' բոլոր թիմերը կլինեն մեկ աղյուսակում: Մասնակիցների քանակն էլ ավելացել է չորսով և դարձել 36:

 

Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում, չորսական տնային և արտագնա:

 

Առաջին զամբյուղ. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Ռեալ» (Իսպանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Ինտեր» (Իտալիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա)։

 

Երկրորդ զամբյուղ. «Բայեր» (Գերմանիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «Ատալանտա» (Իտալիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Արսենալ» (Անգլիա), «Բրյուգե» (Բելգիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), «Միլան» (Իտալիա)։

Երրորդ զամբյուղ. «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ), «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա), ՊՍՎ (Նիդերլանդներ), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա), «Լիլ» (Ֆրանսիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա), «Սելթիկ» (Շոտլանդիա)։

 

Չորրորդ զամբյուղ. «Սլովան» (Սլովակիա), «Մոնակո» (Ֆրանսիա), «Սպարտա Պրահա» (Չեխիա), «Ասթոն Վիլա» (Անգլիա), «Բոլոնիա» (Իտալիա), «Ժիրոնա» (Իսպանիա), «Շտուտգարտ» (Գերմանիա), «Շտուրմ Գրաց» (Ավստրիա), «Բրեստ» (Ֆրանսիա)։

«Մանչեսթեր Սիթիի» մրցակիցները՝ «Ինտեր», ՊՍԺ, «Բրյուգե», «Յուվենտուս», «Ֆեյենորդ», «Սպորտինգ», «Սպարտա», «Սլովան»։

 

«Ինտերի» մրցակիցները՝ «Լայպցիգ», «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Բայեր», «Ցրվենա Զվեզդա», «Յանգ Բոյզ», «Մոնակո», «Սպարտա Պրահա»։

 

«Բավարիայի» մրցակիցները՝ ՊՍԺ, «Բարսելոնա», «Բենֆիկա», «Շախտյոր Դոնեցկ», «Դինամո Զագրեբ», «Ֆեյենորդ», «Սլովան Բրատիսլավա», «Ասթոն Վիլա»։

 

«Լայպցիգի» մրցակիցները՝ «Լիվերպուլ», «Ինտեր», «Յուվենտուս», «Աթլետիկո Մադրիդ», «Սպորտինգ», «Սելթիկ», «Աստոն Վիլա», «Շտուրմ»:

 

Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցները՝ «Բարսելոնա», «Ռեալ», «Շախտյոր Դոնեցկ», «Բրյուգե», «Սելթիկ», «Դինամո Զագրեբ», «Շտուրմ», «Բոլոնիա»։

 

«Բարսելոնայի» մրցակիցները՝ «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Ատալանտա», «Բենֆիկա», «Յանգ Բոյզ», «Ցրվենա Զվեզդա», «Բրեստ», «Մոնակո»:

Մադրիդի «Ռեալի» մրցակիցները՝ «Բորուսիա Դորտմունդ», «Լիվերպուլ», «Միլան», «Ատալանտա», ՌԲ Զալցբուրգ», «Լիլ», «Շտուտգարտ», «Բրեստ»:

«Լիվերպուլի» մրցակիցները՝ «Ռեալ», «Լայպցիգ», «Բայեր Լևերկուզեն», «Միլան», «Լիլ», ՊՍՎ, «Բոլոնիա», «Ժիրոնա»։

ՊՍԺ-ի մրցակիցները՝ «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», «Աթլետիկո Մադրիդ», «Արսենալ», ՊՍՎ, «Զալցբուրգ», «Ժիրոնա», «Շտուտգարտ»:

 

«Աթլետիկոյի» մրցակիցները՝ «Լայպցիգ», ՊՍԺ, «Բայեր Լևերկուզեն», «Բենֆիկա», «Լիլ», «Զալցբուրգ», «Սլովան», «Սպարտա»։

«Ատալանտայի» մրցակիցները՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Արսենալ», «Շախտյոր», «Սելթիկ», «Յանգ Բոյզ», «Շտուտգար«», «Շտուրմ»։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի թեկնածու Տիգրան Բարսեղյանի գոլի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր նվաճած Բրատիսլավայի «Սլովանի» մրցակիցները կլինեն «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Միլանը», «Աթլետիկոն», Զագրեբի «Դինամոն», «Սելթիկը», «Շտուտգարտը» և «Ժիրոնան»:

1-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար: