Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները:
Aյս մասին Instagram-ի իր էջում գրել է մարզիչը: Շաբաթներ առաջ աշխարհի առաջնության եզրափակչից առաջ կողոսկորների վնասվածքի պատճառով գյումրեցի ըմբիշը չէր մարզվում:
Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց:



