Սարգիս Ադամյանը ճանաչվեց Բավարիա — Հոֆենհայմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Սարգիս Ադամյանը ճանաչվեց Բավարիա — Հոֆենհայմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի դուբլը հաղթանակ պարգևեց իր թիմին «Բավարիայի» դեմ խաղում:

Հեղինակավոր WhoScored վիճակագրական հարթակն Ադամյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հայ հարձակվողը 10 հնարավորից ստացել է 8.2 գնահատական, որն ամենաբարձրն է երկու թիմերի ֆուտբոլիստների մեջ:

 

Մեկ այլ հայտնի վիճակագրական հարթակ SofaScore-ը նույնպես լավագույնն է ճանաչել Ադամյանին՝ 10 հնարավորից տալով 7.5 գնահատական:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայազգի ֆուտբոլիստի 2 գոլերի շնորհիվ Հոֆենհայմը Բավարիային հաղթեց 2-1 հաշվով: