Սա հրաշք է հայկական ֆուտբոլում. Սարգիս Ադամյանի գոլերի շնորհիվ Բավարիան պարտվեց (տեսանյութ)

Սա հրաշք է հայկական ֆուտբոլում. Սարգիս Ադամյանի գոլերի շնորհիվ Բավարիան պարտվեց (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ պարտվեց «Հոֆենհայմին»:

Հանդիպման հերոս դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Մեր ֆուտբոլիստը խաղի հաշիվը բացեց 53-րդ րոպեին:

20 րոպե անց հաշվի հավասարությունը վերականգնեց մյունխենյան թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

 

Սակայն Ադամյանը դեռ չէր ասել իր վերջին խոսքը: 79-րդ րոպեին, աջ ոտքի փայլուն հարվածով հայազգի հարձակվողը խոցեց Մանուել Նոյերի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին:

 

 

Աղբյուրը՝ Armsport.am