Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում:
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոնը 3:2 հաշվով հաղթեց ամերիկացի Հեւեն Գարսիային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Օլիմպիական խաղերի համար:



