Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:
A խմբում «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում կընդունի «Բրյուգե»-ին (հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 20:55-ին), իսկ թուրքական «Գալաթասարայ»-ը Ստամբուլում կմրցի ՊՍԺ-ի դեմ (հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 20:55-ին):
B խմբում Լոնդոնի «Տոտենհեմ»-ը տանն ուժերը կչափի Մյունխենի «Բավարիա»-ի, «Ցրենա Զվեզդա»-ն' «Օլիմպիակոս»-ի հետ:
C խմբում իտալական «Ատալանտա»-ն սեփական հարկի տակ կխաղա Դոնեցկի «Շախտյոր»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ն Զագրեբի «Դինամո»-ի դեմ:
Եվ D խմբում «Յուվենտուս»-ը Թուրինում կփորձի առավելության հասնել Լևերկուզենի «Բայեր»-ի նկատմամբ, իսկ «Լոկոմոտիվ»-ը Մոսկվայում ուժերը կչափի «Ատլետիկո»-ի հետ:
Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



