Ցավալի լուր. Հենոն վնասվածք է ստացել

Ցավալի լուր. Հենոն վնասվածք է ստացել

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Լեչչե»-ին ու հաղթեց նվազագույն հաշվով:

 

Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին հեղինակեց Էդին Ջեկոն:

 

Գոլային փոխանցման հեղինակը դարձավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և 87-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով։

 

Սեպտեմբերի 30-ին Մխիթարյանը կանցնի բուժզննում, որից հետո պարզ կդառնա վնասվածքի ծանրության աստիճանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։