Սարսափելի դեպք: Տատը Թոռան Ոտքերը Վառել Է Եռացրած Ջրով՝ Ասելով, Որ Երեխան Իրեն Նյարդայնացնում Էր

Սարսափելի դեպք: Տատը Թոռան Ոտքերը Վառել Է Եռացրած Ջրով՝ Ասելով, Որ Երեխան Իրեն Նյարդայնացնում Էր

banner770

Բրիթնի Սմիթ անունով կինն իր առաջին ամուսնությունից ունեցած աղջկան թողնում է երկրորդ ամուսնու մոր մոտ, քանի որ այդ օրը գործեր ուներ: 

Որոշ ժամանակ անց 53-ամյա սկեսուրը զանգահարում է Բրիթնիին և խնդրում անհապաղ տուն վերադառնալ: Հեռախոսով խոսելու ընթացքում Բրիթնին շնչակտուր ձայներ է լսում:Սմիթը, տեսնելով աղջկան, ուղղակի ապշում է: Նրա ոտքերը սարսափելի այտուցված էին, և թվում էր, թե կարմիր գուլպաներ է կրում: Քեյլին ցավից կծկվել էր: Սկզբում Վոնը փորձեց բացասել իր մեղավորությունը: Սկեսուրն ասաց, որ խորթ թոռնուհուն միայնակ թողել է լոգասենյակում, իսկ վերջինս իրեն այրել է տաք ջրով: Սակայն ավելի ուշ կինը խոստովանել է, որ երեխային եռացրած ջրի մեջ է մտցրել որպես պատիժ: Կինը ասում է, որ շատ վատ օր էր ունեցել, իսկ երեխան էլ ավելի էր իրեն նյարդայնացնում: Քեյլիին շատ արագ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ երեխային միանգամից 2 վիրահատության են ենթարկել: Ցավոք սրտի, երեխան դեռ շատ խորը վնասվածքներ ունի: Մաշկը չի վերականգնվում այնպես, ինչպես որ սպասում էին բժիշկները: Բացի այդ՝ վարակներ ձեռք բերելու հավանականությունը շատ մեծ է, երեխային կարող են անդամահատել: Իսկ Վոնին ձերբակալել են: Նրան մեղադրում են երեխաների հետ վատ վարվելու մեջ: Կնոջը սպասվում է 15-60 տարվա ազատազրկում: