Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից և «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից և «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը նոր լուսանկարներ է հրապարակել հունիսին Հայաստան կատարած մեկօրյա այցից, որի ժամանակ նախապատրաստական աշխատանքներ են տարվել «Շախմատ» հայկական կոնյակի նորագույն բրենդի ստեղծման համար:

«Կուլիսային կադրեր «24 ժամ Հայաստանում» փոթորկալից ուղևորությունից», - իր թվիթերյան էջում գրել է Օհանյանը՝ կից հրապարակելով ուշագրավ կադրերը:

 



Հիշեցնենք, որ հայկական կոնյակի նոր բրենդն Օհանյանը ներկայացրել է օրեր առաջ: Նա նշել է, որ ցանկանում է հայկական կոնյակով կիսվել աշխարհի հետ, որտեղ այն այնքան էլ ճանաչված չէ:

Կոնյակի առաջին թողարկված խմբաքանակը կազմված է 23 տարվա հնեցման կոնյակի 2400 շշից:

Աղբյուր ՝ tert.am