33 գիտաշխատող կմնա անգործ․ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի մասնաշենքն օտարվում է (տեսանյութ)

33 գիտաշխատող կմնա անգործ․ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի մասնաշենքն օտարվում է (տեսանյութ)

Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները կառավարությունից պահանջում են օրակարգից հանել կենտրոնի 2 մասնաշենքերն օտարելու որոշման նախագիծը: Այս պահանջով նրանք այս պահին հավաքված են կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում է կառավարության հերթական նիստը:

Կենտրոնի աշխատակիցները վստահեցնում են, որ որոշման նախագիծը մշակվել է առանց իրենց կարծիքը հաշվի առնելու ու անհրաժեշտ ուսումնասիրություններ անելու:

 



1in.am