ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ

ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ

ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ չորսը: Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Նշվում է, որ միջադեպը, ամեայն հավանականությամբ, տեղի է ունեցել մոլախաղի ժամանակ ծագած վիճաբանության արդյունքում: Բոլոր տուժածներն ու զոհերը չեն եղել անգամ 21 տարեկան, իսկ մասնակիցներից մեկի 13 տարին անգամ լրացած չէր:

Ոստիկաններն առայժմ չեն պարզել, թե արդյոք կրակ բացած անձը տուժածների կամ զոհերի թվում է, թե ոչ:

Աղբյուր՝ www.tert.am