Արտակարգ դեպք Երևանում. ինչպես է շունը սրճարանում հարձակվում մարդկանց վրա (տեսանյութ)

Արտակարգ դեպք Երևանում. ինչպես է շունը սրճարանում հարձակվում մարդկանց վրա (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է թե ինչպես է շունը հարձակվում սրճարանում նստած մարդկանց վրա: Տեսանյութը թողարկել է Մարինե Մանուչարյան անվամբ օգտատերն ու գրել է.

 

«Hakob Karapetyan ջան, սա վերջին 30 րոպեի ընթացքում 6րդ մարդն է, որը հարձակման ենթարկվեց մեր աչքի առաջ: Էս մեկը արձագանքեց աթոռով: Ու էսպես ա ամբողջ քաղաքում: Ես ձեր հումանիստ ջանին մեռնեմ, մի քանի օր առաջ էլ ես էի արդեն կյանքիս հրաժեշտ տալիս: Եթե էսպես շարունակվեց, չեմ զարմանա, որ մարդիկ որսորդական հրացաններով գործի անցնեն: Սենց շուտով ամբողջ երկրի շներին կհավաքեք քաղաքում: Հետո՞»: