Քիչ առաջ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող լճակում հայտնաբերվել է 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները սպասում են դատաբժշկի ժամանմանը, որպեսզի պարզվի երեխայի մահվան հանգամանքները։ Երեխայի դին լճակից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները։ ©
Մանրամասն՝ shamshyan.com



