Ալյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS )։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հինգշաբթի ժամը 23:59-ին, Կոդիակ կղզու Ախիոկ քաղաքից մոտավորապես 154 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է մոտավորապես 9,1 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չկա։