Բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կան վիրավորներ

Բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Դեպք վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայոթյան Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիորսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչ Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, իսկ վիրավորներից մեկը անցորդ է: