ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը դարձել է երկրի բնակիչների շրջանում ամենաչսիրված ամերիկացի առաջնորդը։ Այս մասին են վկայում Gallup սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները։
Հարցման համաձայն՝ ամերիկացիների մոտ 57%-ը բացասական վերաբերմունք է հայտնել Ջո Բայդենի նկատմամբ։ Հարցվածների եւս 39%-ը դրական է արտահայտվել Սպիտակ տան նախկին ղեկավարի մասին, 4%-ը դժվարացել է պատասխանել։
Միաժամանակ, ինչպես ցույց է տվել հարցումը, մասնակիցների 59%-ը դրական է արտահայտվել ԱՄՆ նախկին նախագահ, Դեմոկրատական կուսակցությունում Բայդենի դաշնակից Բարաք Օբամայի մասին։ Նա բացասական գնահատականներ է ստացել ամերիկացիների 36%-ի



