Ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Հայկազ Մարտիրոսյանի վարած «Lada Priora» և 25-ամյա Ահարոն Պետրոսովի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հոտիոտնի համար նախատեսված մայթով, ապա բախվել «Prestige Motors» ավտոպահեստամասերի խանութի ապակե ցուցափեղկին՝ կոտրելով այն, ու մասամբ հայտնվել խանութի տարածքում:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասավածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Սաֆարյանն ու Օնիկ Առաքելյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: