Մեղրիի անցակտետում կշեռք դրեք, դա մեծ ծախս չէ, մարդիկ անիմաստ այդքան ճանապարհ չանցնեն. Սուքիասյան

Մեղրիի անցակտետում կշեռք դրեք, դա մեծ ծախս չէ, մարդիկ անիմաստ այդքան ճանապարհ չանցնեն. Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարց ուղղեց։

«Մեղրիի անցակետից հետո մի այնպիսի կշեռք դնեք, որ մարդիկ չափեն ու էլ այդքան ճանապարհ չգան, եթե պետք է այդ մեքենայից ինչ որ մի բան դատարկեն մի ինչ որ պահեստում, բայց իրենք շարունակեն էլ ճանապարհին վնաս չտան, ի նկատի ունեմ Սիսիան արդեն մի 60,70, 100 մետր մեր սահմանից հեռու է, տենց մեծ ծախս չի այդ նույն կշեռքը ունենալ հենց սկզմից մաքսայինը անցնելուց հետո, կշռվեն, որ արդեն հետո, սիսիանը շատ եք բերել, ինքը արդեն ճանապարհը վնասել ա էկել հասել է սիսիան։

Եթե մարդը եկել է ձեզ մոտ, ստուգվում է արդեն, հնարավորություն տաք, հիմա կարող է այդ մեքենան կանգնի էդտեղ, ինչ հնարավորությունուն ունի, որ էդ բեռը բերի այն պահանջին, որը որ դուք եք պահանջում մնացած Բեռն էլ ուրիշ մեքենայով տեղափոխեն, որ միքիչ տնտեսվարողները խնդիրներ չունենան, դրանք սախ տնտեսվարողներին խնդիր է առաջացնում։ Հիմա հարկայինի ղեկավարը էստեղ ագիտի, որ էդ օրը անձրև ա, շատ օբյեկտներ ավելի քիչ շրջանառություն են ունենում, նկատի ունեմ էդ սաղ պիտի գիտակցենք, որովհետև մեր բոլորի նպատակը պետք է լինի շատ գեներացիա, շատ գումար ծախսենք, շատ շրջանառություն ունենաք, շատ գործարքներ անենք, որ ՀՀ-ն արագ զարգանա։

Հիմա դրանով, եթե մենք խնդիր ենք առաջացնում, ինչի առաջացնենք, էկեք լուծումներ գտնենք։ 100կմ գալու է մեր ՀՀ ճանապարհն էլ վնասելու է, նոր ընդեղ ստուգելու ենք։ Կամ եթե դա վերաբերվում է գործարաններից մեկին, էլի մոտ տեղ դրեք, Գորիսում մի դրեք, գործարանից դուրս գալուց, թող էլի պետական մարմինը լինի, եթե իրենց ինտենսիվությունը շատ է»։