Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում հայտնի գազալցակայաններից մեկում. հայտնաբերվել է 35-ամյա լիցքավորողի մարմինը

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում հայտնի գազալցակայաններից մեկում. հայտնաբերվել է 35-ամյա լիցքավորողի մարմինը

Երեկ՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամադու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը, քրեական վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատաար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:

Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող գազալցակայանում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Մ.-ի դին:

Դեպքի մասին Արմավիրի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պետի պարտականությունները կատարող Արտակ Ղազարյանը:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված գազալցակայանում՝ որպես լիցքավորող, և նրան մահացած հայտնաբերել է գործընկերը: