Մինչև փետրվարի 28–ը ներառյալ տրանսպորտային փաթեթ գնելու դեպքում կունենաք հավելյալ 30 օր վավերականության ժամկետ․ Սինորյան

Մինչև փետրվարի 28–ը ներառյալ տրանսպորտային փաթեթ գնելու դեպքում կունենաք հավելյալ 30 օր վավերականության ժամկետ․ Սինորյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մինչև փետրվարի 28–ը ներառյալ տրանսպորտային փաթեթ գնելու դեպքում կունենաք հավելյալ 30 օր վավերականության ժամկետ՝ երթևեկելու համար։

Օրինակ եթե քաղաքացին գնում է 8800 դրամ արժողությամբ 30 օրյա վավերականությամբ փաթեթ, փաթեթի ժամկետին ավելանում է ևս 30 օր վավերականություն:

Փաստացի, 8800 դրամով հնարավոր է լինելու երթևեկել 60 օր: Համապատասխանաբար, մյուս փաթեթների գնելու դեպքում ևս կավելանա 30 օր, իսկ արտոնությունների փաթեթը շարունակելու է գործել։

Օրինակ, թոշակառուների դեպքում 8800 փաթեթը զեղչվելու է 30 տոկոսով: