«Եթե մարդը Yandex ի հետ է աշխատում՝ իր հարկային գործակալը այդ հավելվածն է: Մեր գործընկերները հիմա հավելվածի վրա են աշխատում, որ հայտարարագիր լրացնելը մաքսիմալ պարզացվի, լինի հեռախոսի հավելված և մարդը հարցին պատասխանի «այո»-«ոչ» տրամաբանությամբ»,- իր մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետն ասաց նաև, որ պետք է ներկայացվի հաշիվ-ապրանքագիր, որ սոցիալական կրեդիտը վերադարձնելու հնարավորություն լինի. «Մենք չենք ասում «ծախսերդ հայտարարագրի»: Մենք ուզում ենք լրացուցիչ 70 մլրդ դրամ ուղղենք կրթությանը և առողջապահությանը, բայց ուզում ենք անել դա հասցեական»: