Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Գառնիկ Լևոնյանն աշխատանքից ազատվել է

Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Գառնիկ Լևոնյանն աշխատանքից ազատվել է

Հունվարի 31-ին, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Գառնիկ Լևոնյանը:

Այս մասին տեղեկությունը  հաստատել են Ներքին գործերի նախարարությունից:

ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արա Ֆիդանյանի որոշմամբ՝ Գևորգ Խանաղյանը նշանակվել է Երևանի Հաշվառման-քննական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: