Պատասխան պիտի տա․ Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանն ամուսնալուծվել են

Պատասխան պիտի տա․ Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանն ամուսնալուծվել են

starnews.am-ը գրում է․

Դերասան Բեն Ավետիսյանն ու նրա կինը՝ Դիանա Տոնոյանը, հայկական շոուբիզնեսի ամենաքննարկված զույգերից մեկն են եղել:
Դիանան ժամանակի հետ արժանացավ հանրության ուշադրությանն ու հիմա ինստագրամյան էջում ունի մեծ թվով հետևորդներ։

Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք ապրում են ԱՄՆ-ում: Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան: Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ ժամանակավորապես է գնում: Սակայն ժամանակն հակառակը ցույց տվեց: Զույգը համատեղ կյանքում ունի դուստր:

Պարզվում է Դիանան և Բենն ամուսնալուծվել են: Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Դիանան'հաստատելով հետևորդների կասկածները.

«Այո, շատ ճիշտ եք հասկացել սիրելիներս, ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա»:

Հավելենք, որ Դիանան ակնարկել է, որ բաժանումը ամուսնու մայրիկի պատճառով է:

Նա խոստացել է'համապատասխան օրը երբ գա, ամեն բան կպատմի իր հետևորդներին: