Սիրիր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ, որովհետև քո պետությունը քո ինքնությունն է․ Նիկոլ Փաշինյան

Սիրիր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ, որովհետև քո պետությունը քո ինքնությունն է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի հատված՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որում նա, մասնավորապես, ասում է․

«Մեր ինքնությունը կապված է Հայաստանի Հանրապետության հետ: Ես ուրիշ ինքնություն չունեմ: Ժամանակակից աշխարհում ինքնությունները կապվում են պետությունների հետ: Ես երեկ շվեյցարահայ մի խումբ մարդկանց հետ էի հանդիպում, ասում էի, որ մեզ ասում են' ապազգային եք, մեր ինքնությունը ոչնչացնում եք: Ամեն տարի տասնյակ հազարավոր հայեր մոռանում են հայերեն իրենց իմացած վերջին բառը: Ինքնության ապահովման եղանակը պետությունն է: Ունենաս պետություն' կունենաս ինքնություն, չունենաս պետություն' չես ունենա ինքնություն: Մնացածը լեգենդ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։