Զելենսկին հրեշտակ չէ, նա ցանկանում էր կռվել․ Թրամփ

Զելենսկին հրեշտակ չէ, նա ցանկանում էր կռվել․ Թրամփ

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել, քանի որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում էր կռվել, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կարող էինք գործարք կնքել, իսկ Զելենսկին որոշեց, որ ինքը ցանկանում է կռվել», - ասել է նա՝ մեկնաբանելով ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը։
Նախագահը նշել է, որ Զելենսկին հրեշտակ չէ և չպետք է թույլ տար Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը։ Նա կոչ է արել շուտափույթ դադարեցնել հակամարտությունը։