Սիրելի ունենալու մասին հայտնելուց հետո Աննա Խաչատրյանն անչափ գեղեցկացել է

Սիրելի ունենալու մասին հայտնելուց հետո Աննա Խաչատրյանն անչափ գեղեցկացել է

starnews.am-ը գրում է․

Տարիներ առաջ երգչուհի Աննա Խաչատրյանը մեծ հայտնություն էր վայելում, նա ժամանակ առ ժամանակ նոր երգեր էր ներկայացնում  և վայելում հանդիսատեսի սերը:

Սակայն եկավ ինչ որ ժամանակահատված, որ նա սկսեց այնքան էլ ակտիվ գործունեություն չծավալել:

Աննա Խաչատրյանն իր կարիերայի ընթացքում հաճախ մասնակցել է տարբեր հարցազրույցների, որտեղ  փորձել է խնամքով թաքցնել իր անձնական կյանքը։  Սակայն, օրեր առաջ երգչուհին իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ երաժիշտ Արման Փահլևանյանի հետ է։

Հրապարակումը բավական ջերմ էր և սիրառատ, դե իսկ մեկնաբանություններում ընկերներն ու հետևորդները շտապել էին երջանկություն մաղթել նրանց։

Երեկ  երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ նա անչափ գեղեցկացել է: