Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Բաղրամյան 50 հասցեի մոտ բախվել են «Mercedes» և «Volkswagen» մանկիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Բախման հետևանքով «Mercedes»-ը բախվել է ծառին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտալան հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Էդգար Սարիբեկյանի գլխավորությամբ:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով առաջացել էր խցանում ու պարեկների գալուց կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց:
Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկներն ու աշխատանքներ էին իրականացնում փրկարարները, տեղում բախվում են դեպքի վայր ժամանած շտապօգնության և մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Այս վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
2 վթարների փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնցից մարմնական դեպքը հնարավոր է փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: