Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին միգրանտները լաց են լինում, նրանք չեն հասցրել երկիր մտնել Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ, որն իր նախագահության առաջին իսկ րոպեներից փակել է հիմնական անցակետերը։
Washington Post-ի լրագրողը կադրեր է ֆիքսել, որտեղ մի կին լաց է լինում Սյուդադ Խուարեսի անցակետում այն բանից հետո, երբ իմացել է, որ ներգաղթի գործակալի հետ նախատեսված հանդիպումն այլևս վավեր չէ:



