Դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, դուք դավաճանների հավաքածո՞ւ եք. Ռուբինյանը՝ Աննա Մկրտչյանին (տեսանյութ)

Դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, դուք դավաճանների հավաքածո՞ւ եք. Ռուբինյանը՝ Աննա Մկրտչյանին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի պատգամավոր տիկին Մկրտչյանը հենց նոր ՀՀ քարտեզն անվանեց մետաղի ջարդոն,- այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Տիկին Մկրտչյանը նոր բերեց, ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էր ԼՂ-ն և հարակից 7 շրջանները, և ասաց, որ սա մեր հայրենիքն է, հարգելի ժողովուրդ, և այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը: Շարունակենք տիկին Մկրտչյանի տրամաբանությունը. ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի նախագահ է եղել, 10 տարի  բանակցում էր հայրենիքը հանձնելու՞ շուրջ: Սերժ Սարգսյանը հրապարակային իր ելույթներում, հարցազրույցներում նշել է, որ Հայաստանը պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ, հայրենիքից դուրս էր պատրաստ գալ, ուզում էր հանձնե՞լ հարնեիքը, դուք դավաճա՞ն եք»,- հետաքրքրվեց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։