Թրամփը ասել է, որ կչեղարկի Բայդենի բոլոր «հիմար հրամանները» նախագահության առաջին իսկ օրը

Թրամփը ասել է, որ կչեղարկի Բայդենի բոլոր «հիմար հրամանները» նախագահության առաջին իսկ օրը

Դոնալդ Թրամփը խոստացել է չեղարկել ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի բոլոր «հիմար և արմատական» հրամանները երդմնակալությունից հետո՝ մի քանի ժամվա ընթացքում։ Այս մասին ԱՄՆ 47-րդ նախագահը հայտարարել է Վաշինգտոնի «Capital One Sports Arena»-ում իր կողմնակիցների համար կազմակերպված հանրահավաքի ժամանակ։

Նա խոստացել է առաջին իսկ օրը ստորագրել նոր օրենքները՝ չձգձգելով գործընթացը շաբաթներով։

Ավելի վաղ Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լևիթը Fox News-ին հայտնել էր, որ նորընտիր նախագահը մտադիր է չեղյալ համարել իր նախորդի՝ Ջո Բայդենի 94 գործադիր հրամանները երդմնակալությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում։