Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի քայլերը դեպի Եվրամիություն

Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի քայլերը դեպի Եվրամիություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում բացատրել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը. իր հերթին ՌԴ ղեկավարը տվել է իր գնահատականը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Նիկոլ Փաշինյանը բացատրել է Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում, ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո քաղաքական գործիչները քննարկել են ինտեգրացիոն համագործակցության խորացման ընթացիկ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում։