ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին որոշումները՝ պաշտոնը ստանձնելուց հետո «շոկ կառաջացնեն և կցնցեն»։ Այս մասին ասել է հանրապետական սենատոր Ջոն Բարասսոն:
«Երբ նախագահ Թրամփը պաշտոնը ստանձնի հաջորդ երկուշաբթի, նրա գործադիր հրամանները «շոկ կառաջացնեն և կցնցեն»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը CBS News-ի եթերում։
Սենատորի խոսքով՝ այս հրամանագրերը հիմնականում կկարգավորեն երկրի տնտեսական ոլորտը եւ սահմանների հսկողությունը։
Բարասսոն նշել է, որ նորընտիր նախագահը մտադիր է հասնել նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարված բոլոր ծրագրերի իրականացմանը և պատրաստ է դրա համար ընդունել անհրաժեշտ քանակությամբ օրինագծեր։