Աբու Դաբիում ծեծկռտուք է տեղի ունեցել «Վրացական երազանք»-ի անդամների մասնակցությամբ․ տեսանյութ

Աբու Դաբիում ծեծկռտուք է տեղի ունեցել «Վրացական երազանք»-ի անդամների մասնակցությամբ․ տեսանյութ

Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում «Վրացական երազանքի» պատգամավորներ Իրակլի Զարկուան, Վիկտոր Սանիկիձեն և Գելա Սամխարաուլին հարձակվել են Վրաստանի ընդդիմադիր քաղաքացու վրա։ Ծեծկռտուքի տեսագրությունները սոցիալական ցանցերում տարածել է հենց ինքը՝ միջադեպի մասնակից Լաշա Գաբիտաշվիլին։ Նա պատմում է, որ հունվարի 12-ին Աբու Դաբիում «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարկուային դավաճան է անվանել ու հայհոյել։

«Ես իջա նախաճաշելու և մենակ նստեցի։ Նրանք դեռ վրդովված էին երեկվա իրադարձություններից և շտապեցին դեպի ինձ»,- ասել է Գաբիտաշվիլին։

Նա հրապարակել է երեք տեսանյութ, որտեղ երևում են ծեծկռտուքից դրվագներ։