Բժշկական փորձաքննության դեպարտամենտի տվյալներով՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում բռնկված անտառային հրդեհները խլել են առնվազն 10 մարդու կյանք:
Հրդեհների զոհերի մասին տվյալները ճշտվում են՝ նախկինում հայտնի էր դարձել, որ 8 մարդ է զոհվել։
Լոս Անջելեսը տարհանվում է իր պատմության մեջ ամենաավերիչ հրդեհների պատճառով։ Բացի այդ, Eaton Fire-ը, մեկ այլ խոշոր հրդեհ, այրում է ավելի քան 10,000 հեկտար տարածք Ալտադենա շրջանում:
Ավերվել է ավելի քան 5000 շենք, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնիների տներն ու վիլլաները։ Օրինակ՝ դերասան Բեն Աֆլեքը հրդեհների պատճառով ստիպված է եղել բնակություն հաստատել իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների մոտ։ Ռիզ Ուիզերսփունը, Թոմ Հենքսը, Սթիվեն Սփիլբերգը և այլք տարհանվել են։
Լոս Անջելեսի ենթակառուցվածքների վնասը գնահատվել է 57 միլիարդ դոլար: