Սարսափելի խոշոր ավտովթար Հայաստանում․ կա 5 վիրավոր

Սարսափելի խոշոր ավտովթար Հայաստանում․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել են «Գյումրու բժշկական կենտրոն»:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկաին ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Անիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի պատճառը եղել է «Howo» բեռնատարի վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: