«Ովքեր անհանգստանում էին իմ ու աղջկաս համար, ասեմ՝ մենք արդեն Հայաստանում ենք, բայց Լոս Անջելեսում են մեր ընկերները». Ելենա Արշակյան

«Ովքեր անհանգստանում էին իմ ու աղջկաս համար, ասեմ՝ մենք արդեն Հայաստանում ենք, բայց Լոս Անջելեսում են մեր ընկերները». Ելենա Արշակյան

Ռեժիսոր Ելենա Արշակյանն ինստագրամյան իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում մոլեգնող անտառային հրդեհներին: «Իմ ընկերներ, սիրելի մարդիկ, ովքեր անհանգստանում էին իմ ու աղջկաս համար, ասեմ՝ մենք արդեն Հայաստանում ենք: Բայց Լոս Անջելեսում են մեր ընկերները, հարազատները և հայրենակիցները: Հուսանք այս արհավիրքը շուտ կավարտվի»,- ինստագրամի սթորի բաժնում գրել է Ելենան:

Նշենք, որ Ելենա Արշակյանն ԱՄՆ էր մեկնել, որտեղ դեկտեմբերին կայացել էր «Նոր տարվա կինո» ֆիլմի ամերիկյան պրեմիերան:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող ավերիչ անտառային հրդեհները հասնել են հանրահայտ Hollywood գրությամբ բլուրներին, զոհվել է 5 մարդ, տարհանվել 130,000 բնակիչ, հայտնում է: Ընդհանուր առմամբ, մոլեգնում է 6 առանձին հրդեհ, որոնց դեմ պայքարում են հազարավոր հրշեջներ: Կրակի տարածմանը նպաստում են ուժեղ քամիները: