Մալիբույում այրվել է Փերիս Հիլթոնի տունը

Մալիբույում այրվել է Փերիս Հիլթոնի տունը

Ամերիկացի մոդել և դերասանուհի Փերիս Հիլթոնի տունը Լոս Անջելեսի արևմտյան մասում՝ Մալիբուում, այրվել է անտառային հրդեհի պատճառով։ Այդ մասին նա ինքն է հայտնել իր Instagram-ում։

«Ընտանիքիս հետ նստելը, լուրերը դիտելը և մեր տունը Մալիբուի ուղիղ եթերում այրված տեսնելը մի բան է, որ ոչ ոք չպետք է զգա»,- գրել է դերասանուհին։

Հունվարի 7-ից Հարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են անտառային հրդեհները։