Իմ ստանձնած մանդատի լիազորությունների շրջանակում ամեն բան անելու եմ, որպեսզի մեր բոլորի մայրաքաղաքը ավելի լավը դառնա. Նատալի Սինորյան

Իմ ստանձնած մանդատի լիազորությունների շրջանակում ամեն բան անելու եմ, որպեսզի մեր բոլորի մայրաքաղաքը ավելի լավը դառնա. Նատալի Սինորյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը գրում է․

Հարգելի´ համաքաղաքացիներ, այսօր ընդունվեց Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը, որոնք ֆունդամենտալ կարևոր նախագծեր են մեր համայնքի զարգացման համար:

Շատ հակիրճ ցանկանում եմ ներկայացնել 2024 թվականի ավագանու իմ գործունեությունը:

Ավագանու 3 որոշման համահեղինակ եմ եղել:

⦁Առաջին նախագիծը վերաբերում է 2024 թվականի մայիսին ջրհեղեղի հետևանքով տուժած Ալավերդի համայնքին 50 մլն. դրամ օժանդակություն տրամադրելուն։

⦁Երկրորդ նախագիծը վերաբերում է Երևան համայնքում բնակվող 100 տարին լրացած քաղաքացիներին։ Ըստ նախագծի' վերոնշյալ քաղաքացիները համայնքային բյուջեից միանվագ 1 մլն. դրամ դրամական օժանդակություն կստանան:

Նախագիծը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից:

⦁Երրորդ նախագծով 2025 թվականի հունվարի 1-ից Երևան համայնքում երթևեկությունը կազմակերպվելու է մեկ միասնական տոմսային համակարգի տրամաբանությամբ։ Առաջարկել եմ' ծնողական խնամքից զրկված (միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ) դպրոցականները և ուսանողները Երևան քաղաքում երթևեկեն ԱՆՎՃԱՐ:

Նախագծերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը կթողնեմ մեկնաբանությունում:

⦁2024 թվականի ընթացքում զբաղվել եմ շուրջ 80 քաղաքացու խնդիրներով, որոնք վերաբերել են սոցիալական, առողջապահական, կոմունալ տնտեսության, քաղաքաշինության ոլորտներին:

⦁Անցնող տարվա ընթացքում մասնակցել եմ տարատեսակ հանդիպումների, քննարկումների, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը պարբերաբար տրամադրել եմ:

⦁Որպես ավագանու անդամ' այսուհետ նույնպես նույն տրամաբանությամբ շարունակելու եմ գործունեությունս 2025 թվականի ընթացքում և իմ ստանձնած մանդատի լիազորությունների շրջանակում ամեն բան անելու եմ, որպեսզի մեր բոլորի մայրաքաղաքը ավելի լավը դառնա:

_____

Հարգանքով' Նատալի Սինորյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ: