Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ին կմեկնի Լենինգրադի մարզ՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։
«Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում՝ «Իգորա» առողջարանային համալիրում, մեր նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշել է Ուշակովը՝ հավելելով, որ նիստին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրները՝ Ուզբեկստանն ու Կուբան։



